Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Իշխանությունն ու ընդդիմությունը վերսկսել են Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները

Իշխանությունն ու ընդդիմությունը վերսկսել են Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները
16.06.2016 | 08:41

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ մեկնարկել են 4+4+4 ձևաչափով քննարկումները, որին մասնակցում են իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իշխանության տեսակետը և ընդդիմության առաջարկների լուծումները:


Նա տեղեկացրեց, որ մատնահետքերի և նույնականացման քարտով քվեարկած անձանց ցուցակի տրամադրման հարցով կառավարությունը, ամենայն հավանականությամբ, արտահերթ նիստ կգումարի: Միջազգային դոնոր կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես օժանդակելու ծրագրի իրագործմանը լայն կոնսոլիդացիայի պարագայում:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ առաջարկները ընդունելի հիմք են համաձայնության գալու համար:
«Ծայրահեղականացնելու ճանապարհով ոչինչ չենք ունենա»,- ասաց նա:
Հովհաննես Մարգարյանը, ներկայացնելով «Հայկական վերածնունդ» կուսակցության տեսակետը, ևս համաձայնեց, որ ներկայացված առաջարկները լավ հիմք են համատեղ աշխատանքի համար:


ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ մի քանի կետով իշխանությունն ընդունել է ընդդիմության առաջարկները, սակայն կան չլուծված հարցեր:
«ՈՒնենք դիտողություններ, որոնք կներկայացնենք առաջիկա քննարկմանը»,- ասաց նա:


Ընդդիմությունն առաջարկում էր հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրված ցուցակները, ընտրացուցակներից հանել Հայաստանից բացակայող անձանց անունները, թանաքոտել քվեարկությանը մասնակցող անձանց մատները, ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ և այլն:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ